Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում կավելանա ոչ դատավոր անդամների թիվը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թիվն ավելացնել 3-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

«Առաջարկում ենք Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմն ավելացնել: Այս հանձնաժողովն ունի 8 անդամ, որից միայն 2-ն են ոչ դատավոր անդամներ: Սա նաև մեր միջազգային գործընկերների դիտարկմամբ՝ որոշակի ազդեցություն է ունենում դատավորների կարգապահական վարույթներ հարուցելու որոշումների կայացման գործընթացում, ստեղծում է, այսպես ասած, կորպորատիվիզմի դրսևորումներ, քանի որ դատավորները գերակշիռ մեծամասնություն են կազմում»,-ասաց փոխնախարարը:

Նախարարությունը գտնում է, որ հանձնաժողովում ներկայացված հաղորդումները՝ դատավորների կարգապահական վարույթներով, ոչ միշտ են, որ ընթացք են ունենում: Մասնավորապես, 2024 թվականին հանձնաժողով է ներկայացվել 583 դիմում, դրանցից որպես դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում դիտարկվել է 183-ը, կարգապահական վարույթ է հարուցվել 9-ով և ԲԴԽ միջնորդություն է ներկայացվել միայն 2 գործով:

«Առաջարկում ենք հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թիվն ավելացնել 3-ով, արդյունքում ավելի շատ ձայներ կունենան ոչ դատավոր անդամները և ավելի շատ մասնակցություն կունենան այդ հանձնաժողովում կարգապահական վարույթներ հարուցելու որոշումներ կայացնելիս»,-ասաց Դադունցը:

Այսպիսով սահմանվում է, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է 11 անդամից, որոնցից 6՝ դատավոր անդամներ, իսկ 5-ը՝ դատավոր չհանդիսացող անդամներ:  

Առաջարկվում են նաև ոչ դատավոր անդամների թեկնածուներին ներկայացվող պահանջների փոփոխություններ: Մասնավորապես, նրանց ընտրելուց առաջ Դատական դեպարտամենտը պետք է կազմակերպի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ միասին դատավորների բարեվարքության ստուգումը: Բացի այդ՝ ոչ դատավոր անդամները նաև պարտավոր են լինելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնելու իրավիճակային հայտարարագիր:

Հայերեն

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին