Եվրոպա

ԵՄ-ն արտակարգ նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն արտակարգ նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո

Եվրոպական երկրների առաջնորդներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, ըստ որի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որը հունիսի 1-ից կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրների համաձայնություն չեն տվել Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ այդ քայլը ամբողջությամբ սխալ է, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դա որակել է անընդունելի։

Նշվում է, որ Թրամփի հայտարարությունից հետո Եվիամիությունը Բրյուսելում արտակարգ նիստ է հրավիրել, որին կմասնակցեն Եվրամիության անդամ 27 երկրների դեսպանները։

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հունվարի 17-ին բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները դեմ են արտահայտվել Գրենլանդիան Միցյալ Նահանգներին միացնելու Թրամփի պլանների դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում