Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում հունվարի 18-ին, ժամը 11։30-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սպիտակի ոլորանները, Նորավան-Կապան ավտոճանապարհը և Ջերմուկի խաչմերուկից Սիսիան փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Բաղրամյանի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Սպիտակի, Թումանյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Նոյեմբերյանի և Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում