Չինաստան

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Կանադայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Կանադայի վարչապետին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին և հանդիպման ժամանակ կոչ է արել նոր տիպի ռազմավարական գործընկերություն կառուցել երկու երկրների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կողմերը, գիտակցելով իրենց պատասխանատվությունը պատմության, իրենց ժողովուրդների և ամբողջ աշխարհի հանդեպ, պետք է օժանդակեն նոր տիպի ռազմավարական գործընկերության կառուցմանը Չինաստանի և Կանադայի միջև, երկկողմ հարաբերությունները դուրս բերեն առողջ, կայուն և հաստատուն զարգացման ուղի», - մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ «չին-կանադական հարաբերությունների առողջ և կայուն զարգացումը համապատասխանում է երկու երկրների ընդհանուր շահերին, ինչպես նաև նպաստում է համաշխարհային կայունությանը և բարգավաճմանը»:

Վերջին տարիներին Օտտավայի հետ Պեկինի հարաբերությունները դարձել են ավելի լարված: 2024 թվականին Կանադայի այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց Չինաստանից ներմուծվող էլեկտրամոբիլների նկատմամբ 100%, իսկ պողպատի և ալյումինի նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին: 2025 թվականի մարտին Չինաստանը 100% մաքսատուրք սահմանեց Կանադայից ներմուծվող հլածուկի ձեթի նկատմամբ, իսկ ավելի ուշ սահմանեց 75,8% հակադեմպինգային երաշխիքային դեպոզիտներ կանադական հլածուկի սերմերի համար։ Այդ միջոցները խիստ վնասել են կանադացի ֆերմերներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում