Երևան

Առատ ձյան և անբարենպաստ եղանակի պատճառով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր

1 րոպեի ընթերցում

Առատ ձյան և անբարենպաստ եղանակի պատճառով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր

Վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

«Երեկ գիշերային ժամերին իրականացվել են, և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։ Եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների փոսային նորոգման հիմնական աշխատանքները»,- գրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում