Գեղամ Գևորգյանն անդրադարձել է տաքսի ծառայությունների ոլորտում իրականացված կարգավորումներին

3 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հունվարի 14-ի ասուլիսում անդրադարձել է տաքսի ծառայությունների ոլորտում 2025 թվականին իրականացված որոշ կարգավորումների, ինչպես նաև ներկայացրել է «Յանդեքս» տաքսի ծառայության գնագոյացման մի քանի մանրամասներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեղամ Գևորգյանը նախ նշեց, որ իրենք ամեն կերպ փորձում են հանրությանը իրազեկել այս ոլորտում փոփոխությունների մասին, բայց իր տպավորությամբ՝ մարդիկ այնքան էլ լավ տեղեկացված չեն դրանց վերաբերյալ:

«Եթե հիմա բացեք «Յանդեքս»-ի հավելվածը, կարող եք տեսնել, թե ձեր ուղևորության գումարը ինչից է գոյանում: Սեղմում եք գնի վրա և այնտեղ երևում է: Կա գնագոյացման երկու բաղադրիչ՝ ժամանակը և կիլոմետրաժը: Եթե ժամանակը կարճ է՝ քիչ գումար է գեներացնում և հակառակը: Էությունը նրանում է, որ կիլոմետրաժը ծածկում է ուղևորության կատարած ծախսերը, իսկ ժամանակն արդեն տաքսու վարորդի աշխատած գումարն է: Այսինքն, եթե ծառայության պահանջարկն էապես աճում է՝ գործակից է կիրառվում: Նախկինում այդ գործակիցը կարող էր շատանալ մինչև 4 անգամ, հիմա սահմանափակել ենք եռակի ավելացմամբ: Կրկնակի անգամ ավելանալու դեպքում այդ գումարն այլևս «Յանդեքս»-ին չի գնում և ամբողջությամբ մնում է տաքսու վարորդին: Իսկ մինչև 2 անգամ ավելանալու պարագայում համամասնորեն է բաշխվում:

Մի կարևոր բան. նվազեցրել ենք «Ստարտ» տարբերակում «Յանդեքս» ընկերությանը տրվող միջնորդավճարը, և այդ ծառայության գումարը գնալու է տաքսու վարորդին: Նաև կա «պլյուս» ծառայություն, որի իմաստն այն էր, որ դրան բաժանորդագրվողներն այդ գումարի դիմաց ավելի զեղչային տարբերակով են սպասարկվում: Այդ քեշբեք կոչվածն ամբողջությամբ վճարում էր վարորդը, բայց ամբողջությամբ փոխեցինք դա. ամբողջ գումարն այս պահին վճարելու է «Յանդեքս» ծառայությունը, իսկ օգուտները ստանալու են և՛ վարորդը, և՛ «Յանդեքս»-ը:

Այստեղ երկու խնդիր ունեինք՝ պետք է կարողանայինք կարգավորել և՛ վարորդների հարցը, և՛ սպառողների հարցը: Նաև վարորդների իրավունքներն ենք պաշտպանել, որովհետև ժամանակին հարց էին բարձրացնում այն մասին, որ բիզնես դասի ավտոմեքենա են գնել ծառայություն մատուցելու համար, բայց հետո բախվել են կատեգորիայի փոփոխության խնդրի: Այստեղ իրենց երաշխիքներ ենք տվել»,- նշեց հանձնաժողովի նախագահը:                                     

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները