Հայաստանում ներդրվել են միջազգային լավագույն կարգավորումները՝ կապված խաղային ոլորտի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում խաղային ոլորտի արտաքին գովազդի արգելման և ոլորտի ընկերությունների կողմից ծանուցումների ուղարկման կարգն արդեն հստակեցված է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: 

«2025 թվականին ունեցանք հայտնի վարույթ՝ կապված օնլայն խաղերի ոլորտի հետ: Խնդիրը նրանում էր, որ խաղային ոլորտի արտաքին գովազդն արգելված է Հայաստանի Հանրապետությունում, բայց տնտեսվարող սուբյեկտների կողմից բաժանորդները տարբեր հաղորդագրություններ և էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցումներ էին ստանում տրամադրվելիք բոնուսների և այլնի մասին: Այդ ամենը կարգավորեցինք. հիմա ցանկացած անձ, որը գրանցված չէ կամ խաղի ակտիվ մասնակից չէ, չպետք է ստանա հաղորդագրություն: Իսկ այն մարդիկ, որոնք այնուհանդերձ հանդիսանում են ակտիվ մասնակից, օգտվում են այդ գործընթացից՝ իրենք պետք է կամավոր և շատ հստակ համաձայնություն տան, թե ինչ բնույթի մարկետինգային հաղորդագրություն են ուզում տեսնել և ինչ կապուղիով: Մարդը կարող է ընտրել դրանցից մեկը կամ մի քանիսը և շատ հեշտությամբ կարող է հրաժարվել դրանից: Այս ամենն արդեն կարգավորված է: Բացի այդ, նաև 1 միլիարդից մի փոքր ավել տուգանք նշանակեցինք տնտեսվարող սուբյեկտի համար: Կարծում եմ, առաջատար երկրների լավագույն փորձն այստեղ արդեն ներդրվել է: Մնացածն արդեն կապված է մարդու ցանկությունների հետ»,- նշեց հանձնաժողովի նախագահը: 

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները