Քաղաքականություն

Հայաստանը մոտակա 5-6 ամիսներին ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների. ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մոտակա 5-6 ամիսներին ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների. ԱԽ քարտուղար

Հայաստանի համար կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ռազմական սպառնալիք չկա, սակայն հիբրիդային սպառնալիքների վտանգը մի քանի անգամ ավելացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի ընթացքում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Գրիգորյանը կարևորեց հաշվի առնելը, որ Հայաստանի շուրջ անվտանգության ամբողջ միջավայրը, սպառնալիքների բնույթն են փոխվում:

«Եթե այլևս կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ռազմական սպառնալիք չկա, ապա հիբրիդային սպառնալիքների վտանգը մի քանի անգամ ավելացել է: Եվ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, մոտակա 5-6 ամիսների ընթացքում ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով՝ սա է եղել պատճառը, որ կառավարությունը հետաձգել է Ազգային անվտանգության ռազմավարության հրապարակման գործընթացը:

«Տեսել ենք, որ օգոստոսի 8-ն ամբողջությամբ մեր անվտանգային միջավայրը փոխել է: Մենք այս նոր անվտանգային միջավայրում ապրելու փորձ չունենք, նաև սպառնալիքների բնույթը սկսում է փոխվել, մեզ անհրաժեշտ է, որ որոշակի ժամանակ փորձ ձեռք բերենք և տեսնենք, թե ինչպես ենք արձագանքելու այդ սպառնալիքներին»,-եզրափակեց Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում