Մշակույթ

Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ցուցահանդեսը

Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ծննդյան տոնին։

Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը։

Ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Քարափուլյանն անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։

Հասմիկ Քարափուլյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, իսկ վերջին տարիներին իր ստեղծագործություններում առավել հաճախ անդրադառնում է հայկական վանքերի թեմային՝ փորձելով ժամանակակից լեզվով ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում