Բանակում 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման և դրա հետևանքով սպանության դեպք չի արձանագրվել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման և դրա հետևանքով սպանության դեպք չի արձանագրվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հենց այսպես էլ պետք է լինի, բայց ցավոք, մենք նախկինում ունեցել ենք այդպիսի բազում դեպքեր»,- ասաց Պապիկյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ շարունակվում են քայլեր ձեռնարկվել բանակում կարգապահության բարելավման ուղղությամբ: