Արայիկ Հարությունյանը պատասխանել է վարչապետի աշխատակազմի բյուջեի վերաբերյալ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը արձագանքել է վարչապետի աշխատակազմի բյուջեի վերաբերյալ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարություններին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարությունյանը ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում, մասնավորապես, անդրադարձել է Կարապետյանի հայտարարություններին, թե վարչապետի աշխատակազմի ծախսերն ավելացել են 4 անգամ՝ դառնալով 65 մլն դոլար, և, թե ՀՀ վարչապետի աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան Իսպանիայի թագավորական ընտանիքը, Շվեդիայի թագավորական ընտանիքը, Բելգիայի թագավորական ընտանիքը և Դանիայի թագավորական ընտանիքը միասին վերցրած: 

«Իհարկե, միջազգային ֆինանսիստները կախվել են այսպիսի կոպիտ ու սխալ հաշվարկներից, բայց կցանկանամ սրան անդրադառնալ: Նարեկ ջան, այսպիսի բաներ մի արա: Նախ աբսուրդ է համեմատել թագավորական ընտանիքների բյուջեները երկրի ղեկավարի բյուջեի հետ, որովհետ, օրինակ, Դանիայի թագավորական ընտանիքի բյուջեում չկան Տեսչական մարմինների գրասենյակի գումարներ, Սփյուռքի հանձնակատարի գլխավոր գրասենյակի, Անվտանգության խորհրդի գրասենյակի գումարներ: Ինքն ասում է՝ 4 անգամ, սուտը սրանում է»,-ասել է Հարությունյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է թվերով: 

Հարությունյանը ներկայացրեծ է վարչապետի աշխատակազմի՝ այն ժամանակ կառավարության ու նախագահի աշխատակազմերի բյուջեները 2010 թվականին, երբ Նարեկ Կարապետյանի հայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը: «2010-ին այդ թիվը կազմել է 29 մլրդ դրամ: 2026 թվականին նախագահի և վարչապետի աշխատակազմի բյուջեները միասին կազմում են մոտ 27 մլրդ դրամ: Եվ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ աղաղաղկող սուտ»,-ասել է Հարությունյանը:

Նա ներկայացրել է նաև ընդհանուր բյուջեում համամասնությունները. «2010 թ-ին 950 մլրդ բյուջեի մեջ այդ գումարը կազմել է 3.1 տոկոս, իսկ այս տարի այն կազմում է 0.8 տոկոս: Հայրիկիդ ժամանակվանից 4 անգամ ավելացրել ենք բյուջեն»:

Հարությունյանը հորդորել է նման բան չանել: «Մեզ պետք է լավ ընդդիմություն: Դուք վատ ընդդիմություն եք, իսկ իշխանության համար լավ ընդդիմությունը նշանակում է առողջ միջավայր ու առաջընթաց»,-եզրափակել է նա:

 

 

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ