Փաշինյանը կոչ է անում աջակցել Բարենորոգմանը միացած քահանաներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվն ավելացել է ևս երեքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը և հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի»,- գրել է Փաշինյանը:

Բարենորոգմանը միացած քահանաների թիվն այժմ 16-ն է:

«Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»,- եզրափակել է վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկսպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ 

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ 

Հայտարարության հեղինակները Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականաց դասին և բոլոր հետևորդներին կոչ են անում աջակցել, միանալ եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այդ նպատակի շուրջ՝ հանուն Հայ Առաքելական եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․ 

Բարենորոգման օրակարգի հանրահռչակում

Եկեղեցու փաստացի պետի հեռացում

Կաթողիկոսական տեղապահի ընտրություն

Եկեղեցու կանոնադրության ընդունում

Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։

Հայերեն English

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի