Բելգիան դեմ չէ օտարերկրյա բանտարկյալներին այլ երկրներում տեղավորելուն
2 րոպեի ընթերցում

Բելգիան նախատեսում է օտարերկրյա բանտարկյալներին տեղավորել արտասահմանում՝ որպես իր միգրացիոն քաղաքականության մաս, և պատրաստ է համագործակցել Արևմտյան Բալկանների երկրների և այլ պետությունների հետ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է Բելգիայի միգրացիայի նախարար Աննելին վան Բոսյուիտը։
Խոսելով Բելգիայում հանցագործությունների համար դատապարտված անօրինական ներգաղթյալների համար արտասահմանում բանտեր վարձակալելու կամ կառուցելու հնարավորության մասին՝ նախարարը նշել է. «Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները։ Սա այն տարբերակներից մեկն է, որի վրա աշխատում ենք Արդարադատության նախարարության հետ»։
Նախարարը պարզաբանել է, որ Ալբանիայի հետ բանակցությունները վերաբերում են Բելգիայի բանտերում պատիժ կրող ալբանացի քաղաքացիներին տեղավորելուն, մինչդեռ կառավարությունը մտադիր է նաև Կոսովո ուղարկել Բելգիայում անօրինական գտնվող, բայց բանտերում պահվող մարդկանց՝ անկախ նրանց քաղաքացիությունից։
Նշվում է, որ Դանիայի կառավարությունն արդեն իսկ իրականացրել է նմանատիպ ծրագիր։ Դանիայում արտաքսման դատապարտված օտարերկրացիներն ուղարկվում են Կոսովո, որտեղից էլ պատիժը կրելու համար նրանց ուղարկում են իրենց ծագման երկրներ։