Թուրքիա

Սիրիայի նախագահը Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և Սիրիայում ու տարածաշրջանում վերջին զարգացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Նախագահ աշ-Շարաան բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերն՝ ուղղված Սիրիայի ազգային միասնությանն աջակցմանն ու ինքնիշխանության տարածմանն ամբողջ երկրում։

Աշ-Շարաան ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է պետության կողմից Հալեպ քաղաքում ձեռնարկված ջանքերը՝ ընդգծելով, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և քաղաքի շրջակայքի անվտանգությունը գերակա խնդիր է բնականոն կյանքին վերադառնալու համար: Նա ընդգծել է պետության ազգային և ինքնիշխան դերը սիրիական ժողովրդի բոլոր համայնքների, այդ թվում՝ քրդական համայնքի պաշտպանության գործում՝ որպես ազգային կառուցվածքի անբաժանելի մաս։

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը հաստատել է իր երկրի հանձնառությունն՝ աջակցելու Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանն՝ ընդգծելով երկկողմանի համակարգման և խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը։

Նախագահ Ահմեդ աշ-Շարաան նաև հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները և տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է իր երկրի աջակցությունը անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով համատեղ համակարգման կարևորությունը՝ մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար։

Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համակարգումը երկու երկրների համապատասխան հաստատությունների միջև՝ համատեղ համաձայնությունների իրականացումն ապահովելու, սիրիացի և թուրք ժողովուրդների շահերը սպասարկելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հեռանկարներն ամրապնդելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում