Եվրոպա

ԵՄ-ում առաջարկել են քննարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հարցը. Politico

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում առաջարկել են քննարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հարցը. Politico

Եվրամիությունը կարող է քննարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Վաշինգտոնի պլաններին հակազդելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է Politico-ն:

«Եվրոպական երկրներին անհրաժեշտ է քննարկել Գրենլանդիայում զորքեր տեղակայելու հնարավորությունը, եթե Դանիան նման բան խնդրի», - հաղորդել է Politico-ն՝ մեջբերելով ԵՄ-ի անանուն դիվանագետի խոսքերը։

Politico-ի գնահատմամբ՝  այդ ուժերը կարող են դառնալ զսպող գործոն։

Հունվարի 6-ին Reuters գործակալությունը գրել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։ Միևնույն ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում ներխուժել կղզի։

Տարեսկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։ Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է, և կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։

2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում