Թրամփի վարչակազմը Վենեսուելայից պահանջել է դադարեցնել նավթի վաճառքը ԱՄՆ հակառակորդներին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը կձեռնարկի ամերիկյան շահերից բխող մի շարք գործողություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։

Ամերիկյան վարչակազմը համարում է, որ Ռոդրիգեսը պետք է կատարի առնվազն երեք քայլ՝ կասեցնի թմրանյութերի հոսքը, վտարի Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված այլ երկրների կամ ցանցերի գործակալներին ու դադարեցնի նավթի վաճառքը ԱՄՆ հակառակորդներին։

ԱՄՆ-ում ակնկալում են նաև, որ Ռոդրիգեսը կնպաստի ազատ ընտրությունների անցկացմանն ու կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս գործողությունների կատարման ժամկետները չեն հստակեցվել։

Սպիտակ տանը վստահ են, որ Ռոդրիգեսը կկատարի բոլոր պահանջները։ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է ցանկալի հուն մղել Ռոդրիգեսի գործողությունները՝ նախքան նրանից ազատվելն ու առաջ շարժվելը։ Նշվում է, որ ԱՄՆ-ն ռազմականից բացի ունի Ռոդրիգեսի համագործակցությունն ապահովելու այլ տարբերակներ նույնպես, այդ թվում՝ պատժամիջոցների մեղմացումը և հիմնականում Դոհայում գտնվող նրա ֆինանսական միջոցներին հասանելիության ապահովումը։

Հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում իրականացված գործողությունների հետևանքով ամերիկացի զինվորականները ձերբակալել և ԱՄՆ են տեղափոխել հարավամերիկյան այս երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որին ներկայացվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնչվելու մեղադրանք։

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են Դելսի Ռոդրիգեսին

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար