Հայաստան

Հայաստանում հոսանքազրկված բնակավայրեր չկան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հոսանքազրկված բնակավայրեր չկան

Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից՝ նշելով, որ չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները։

Վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի Կամո բնակավայրի ԼՏԵ 4035 լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Երանոս և Մարտունի բնակավայրերում, ինչի արդյունքում այս պահին էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով ամբողջապես վերականգնված է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում