Մարզեր

Շիրակի մարզպետարանի պատասխանատուներն այցելել են զորամաս

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետարանի պատասխանատուներն այցելել են զորամաս

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է մարզի N զորամաս, որտեղ տեղի է ունեցել տոնական շքերթ։ Հրամանատար, գնդապետ Սասուն Պողոսյանի հետ միասին մարզպետը շնորհավորել է զինվորներին ու սպայական կազմին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Դավիթ Առուշանյանը կարևորել է զինվորական ծառայությունը՝ նշելով, որ զինվորները և սպայական կազմը Հայաստանի խաղաղության և անվտանգության ամենամեծ երաշխավորներն են։ Մարզպետն ընդգծել է, որ զինվորների նվիրվածությունը, պատասխանատվության զգացումը և հաստատակամությունը ոչ միայն կարևոր, այլև անգնահատելի են հայրենիքի պաշտպանության գործում։

«Ցանկանում եմ շնորհավորանքս ու երախտագիտությունս ուղղել ձեզ՝ մեր երկրի խաղաղության ու անվտանգության ամենամեծ երաշխավորներին։ Խաղաղության իրական պաշտպանը հենց դուք եք, ձեր նվիրված ծառայությունը, բարձր պատասխանատվության զգացումը և անսասան կամքը դարձնում են զինվորական գործը ոչ միայն կարևոր, այլ՝ անգնահատելի առաքելություն։ Դուք ամենօրյա ծառայությամբ ապացուցում եք, որ հայրենիքի պաշտպանության գաղափարը պարզապես պարտականություն չէ, այլ կոչում։ Ձեր ուժն ու կարգապահությունը, ձեր համբերությունն ու անձնվեր աշխատանքը մեզ վստահություն են ներշնչում վաղվա օրվա հանդեպ։ Թող  2026 թվականը բերի խաղաղ ծառայություն, առողջություն և բարեկեցություն։ Թող հայոց երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ ձեր ծառայությունը՝ գնահատված ու օրհնված։ Աստված պահապան մեր բանակին և մեր հայրենիքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Առուշանյանը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում