Ռուսաստան

Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ երկրներում առողջապահության թվայնացման թեմայով հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ երկրներում առողջապահության թվայնացման թեմայով հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Ողջունելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, մյուս գործընկերներին` նախարարը շեշտել է, որ ոլորտում թվայնացման գործընթացը պարզապես տեխնոլոգիական մարտահրավեր չէ, այլ մեր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության հիմք:

«Առավել ևս առողջապահական հանընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է. այն ապահովագրական համակարգի ներդրման և անխափան գործարկման հիմքն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը գործընկեներին է ներկայացրել թվայնացման ոլորտում վերջին ձեռքբերումները` անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրմանը, հեռաբժշկության զարգացման հեռանկարներին:

Ապագայի առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով` գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել Անահիտ Ավանեսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում