Իրավունք

Ադրբեջանում ավարտվել է Կարեն Ավանեսյանի շինծու դատավարությունը. նա դատապարտվել է 16 տարի ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ավարտվել է Կարեն Ավանեսյանի շինծու դատավարությունը. նա դատապարտվել է 16 տարի ազատազրկման

Ստեփանակերտում մնացած և Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից ձերբակալված Կարեն Ավանեսյանը շինծու դատավարության արդյունքում դատապարտվել է 16 տարի ազատազրկման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ավանեսյանին ադրբեջանական դատարանը մեղադրանքներ է առաջադրել ապօրինի զենք պահելու և օգտագործելու, ինչպես նաև ահաբեկչության հոդվածներով։

2025 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ձերբակալվել է հայազգի բնակիչ Կարեն Ավանեսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում