Տնտեսություն

2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն, աճը կազմում է 17.6 տոկոս

1 րոպեի ընթերցում

2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն, աճը կազմում է 17.6 տոկոս

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը Հայաստանում տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ 

«Սիրում ես պետությունդ՝ պահանջիր ՀԴՄ կտրոն։

2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն։

2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 17.6 տոկոսով։

Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք վկայում են հարկային կարգապահության բարձրացման, արդար մրցակցության ամրապնդման և պետության ֆինանսական հիմքերի ուժեղացման մասին։

Շնորհակալություն բոլոր այն գործարարներին, որոնք յուրաքանչյուր գործարքի կատարելիս տրամադրում են ՀԴՄ կտրոն, և բոլոր այն քաղաքացիներին, որոնք հետևողականորեն պահանջում են այն»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀԴՄ կտրոնների տրամադրման մասին առավել մանրամասն տեղեկատվություն է  ներկայացված ինֆոգրաֆիկաներում

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում