Հայաստան

Կառավարությունը հավանություն տվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին
 
Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝ ընդգծելով, որ դա ևս մեկ բարեփոխում է պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին:
 
Օրենքի նախագծով առաջարկվում է՝
  •  «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։
  •  ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ):
  • Փոփոխել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։
Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում