Հոնդուրասի նախագահական ընտրություններում հաղթել է Թրամփի աջակցությունը վայելող թեկնածուն

2 րոպեի ընթերցում

Հոնդուրասի Ազգային ընտրական խորհուրդը (ԱԸԽ) նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարել Ազգային կուսակցության ներկայացուցիչ Նասրի Ասֆուրային, որին աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ասֆուրան ստացել է ձայների 40,3%-ը՝ չնչին տարբերությամբ առաջ անցնելով աջ կենտրոնամետ Լիբերալ կուսակցությունից իր մրցակից Սալվադոր Նասրալլայից, որը ստացել է ձայների 39,5%-ը։ 

«Հոնդուրաս, ես պատրաստ եմ կառավարելու։ Ես ձեզ չեմ հիասթափեցնի», - X-ում գրել է Ասֆուրան։

Նասրալլան իր հերթին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, սակայն միևնույն ժամանակ իր աջակիցներին կոչ է արել հանդարտություն պահպանել։

Քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, սակայն քվեաթերթիկների հաշվարկը երկու անգամ հետաձգվել էր տեխնիկական խնդիրների պատճառով։ 

Հոնդուրասի Կոնգրեսի նախագահ Լուիս Ռեդոնդոն նույնպես ընտրությունների արդյունքները «լիովին անօրինական» է անվանել։

Հեռացող նախագահ Սիոմարա Կաստրոն դեկտեմբերին ավելի վաղ նշել էր, որ ընտրությունները խաթարվում են Թրամփի «միջամտության» պատճառով։

Ավելի վաղ Թրամփը Հոնդուրասի բնակիչներին կոչ էր արել քվեարկել Ասֆուրայի օգտին՝ նշելով, որ նա «ազատության բարեկամն» է: ԱՄՆ նախագահը նաև սպառնացել էր դադարեցնել ֆինանսական աջակցությունը Հոնդուրասին, եթե Ասֆուրան չհաղթի։ Բացի այդ, անակնկալ քայլով Թրամփը ներում է շնորհել Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսին, որը Միացյալ Նահանգներում 45 տարվա ազատազրկման պատիժ է կրում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով:

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար