Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-19-ը աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում էր՝ ուսումնասիրելու հանցավորության հաշվառման և վերլուծության բնագավառում Ղազախստանի փորձը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարի խորհրդական Գոհար Բեգոյանը, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և ՆԳՆ այլ ներկայացուցիչներ։

Այցի շրջանակում ՆԳ նախարարության պատվիրակությունը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Այդար Սայդբեկովի հետ։

Ծավալվել է քննարկում թվային նախագծերի վերաբերյալ, ներկայացվել են տեսադիտարկման համակարգերը՝ դեմքի ճանաչման գործառույթներում ԱԲ գործիքակազմի կիրառմամբ։

Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն այցելել է Ղազախստանի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ներկայացվել են կենտրոնում կիրառվող թվային լուծումները։

Աշխատանքային այցի շրջանակում ՆԳ նախարարության ներկայացուցիչները այցելել են նաև Ղազախստանի Գլխավոր դատախազության իրավական վիճակագրության և հատուկ հաշվառումների կոմիտե, որտեղ ցուցադրվել են հանցագործությունների և իրավախախտումների վիճակագրության ձևավորման երկու գլխավոր թվային նախագծերը՝ մինչդատական վարույթների և վարչական իրավախախտումների միասնական ռեեստրները։ Քննարկվել են տվյալների ստացման, հավաքագրման և վիճակագրության ձևավորման հիմնական սկզբունքները։

Հատուկ հանրային ծառայությունների կենտրոնում ՆԳՆ պատվիրակությանը ներկայացվել են քաղաքացիներին մատուցվող թվային ծառայությունների հիմնական հարթակները, իսկ «Կորկեմ-Տելեկոմ» ընկերության գրասենյակում՝ անվտանգության և տեսահսկողության համակարգերի, խելացի քաղաքների և հեռահաղորդակցության ծառայությունների նախագծերը։

Արմեն Ղազարյանը պատվիրակության հետ այցելել է նաև ղազախական խոշոր տեղեկատվական տեխնոլոգիաների հոլդինգ՝ «Կազ Դրիմ» ընկերության գրասենյակ։ Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմով թվային փոխակերպմանը, իրավապահ համակարգում ծրագրային ապահովման միջոցների կիրառությանը, ինչպես նաև հանցագործությունների կանխմանը, նախականխմանը վերաբերող հարցեր։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է այցի ընթացքում ուսումնասիրված փորձը և ներկայացված ՏՏ լուծումները՝ ընդգծելով դրանց ՆԳ նախարարության համակարգում կիրառման հնարավորությունը։

Ամփոփելով այցի արդյունքները՝ վերահաստատվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ՏՏ ոլորտում առկա փորձի և լուծումների մանրամասն ուսումնասիրության և ՆԳ նախարարության կարիքներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ 

Հայերեն English Français Русский

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում