Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է հայ ժողովրդի պատմության դասերից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Փաշինյանի՝ հայ ժողովրդի պատմությունը վիրտուալ խոսակցության մեջ ասում է՝ չկրկնել իրեն:
«Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանն ինձ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, ՀՀ-ն մի դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է»,-ասել է վարչապետը: