Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր

3 րոպեի ընթերցում

Wizz Air ավիաընկերությունը 2026 թ․ հունիսի 12-ից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր՝ շաբաթը 2 անգամ, երկուշաբթի և ուրբաթ օրերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել wizzair.com կայքում և ընկերության բջջային հավելվածում՝ սկսած 48,99 ԱՄՆ դոլարից։ 

«Մեծապես կարևորում ենք Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հաղորդակցությունների ընդլայնման ուղղությամբ։ Այսօրվա իրադարձությունը ՀՀ կառավարության օդային ոլորտը զարգացնելուն միտված քաղաքականության արդյունքն է։ Վստահ եմ, որ այս նոր երթուղին նոր հնարավորություններ կբացի քաղաքացիների համար, ինչպես նաև կզարգացնի տուրիզմը։ Հաջորդիվ ևս շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տրանսպորտային հասանելիության և միջազգային համագործակցության ընդլայնմանը»,- ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքերն են մեջբերված նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Wizz Air ընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցությունների ղեկավար Անաստասիա Նովակի խոսքով՝ սա արդեն իններորդ նոր երթուղին է, ընդհանուր առմամբ կգործարկվի 18 երթուղի դեպի 10 երկիր։

«Մենք մեծ ուրախությամբ մեր երթուղային ցանցում ավելացնում ենք Լոնդոնի ուղղությունը Հայաստանից։ Մեր գործունեության յուրաքանչյուր նոր ընդլայնմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ուղևորներին ապահովելու ավելի լայն ուղղությունների ընտրանի և ճանապարհորդության առավելագույն հարմարավետություն՝ միաժամանակ պահպանելով մատչելի սակագներն ու թռիչքների բարձր հուսալիությունը»:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծել է, որ Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը հզոր խթան է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների խորացման համար։

«Այս չվերթները մեր քաղաքացիների միջև կապը կհեշտացնեն՝ ամրապնդելով մարդկանց միջև շփումների ամրապնդմանը և խթանելով համագործակցությունը զբոսաշրջության, կրթության, մշակույթի և գործարար ոլորտներում։ Այս նոր երթուղին արտացոլում է Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների խորացման միտումը և ստեղծում է նոր հնարավորություններ երկու երկրների միջև հետագա համագործակցության համար»,-ասել է նա։ 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն