Վրաստան

Վրաստանի նախագահն արդյունավետ է որակել Սերբիայի նախագահի հետ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահն արդյունավետ է որակել Սերբիայի նախագահի հետ հանդիպումը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Սերբիա, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի հայտարարությունն՝ արված Սերբիայի նախագահի հետ հանդիպման արդյունքներով։

«Ես շատ արդյունավետ հանդիպումներ ունեցա Սերբիայում։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ քննարկեցինք բազմաթիվ հարցեր։ Երկու երկրների առջև միաժամանակ կանգնած են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ Եվրամիության հետ կապված մարտահրավերները»,-ասել է Միխեիլ Կավելաշվիլին՝ հավելելով, որ երկու երկրների միջև նախատեսվում է նաև առևտրատնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնել։ 

Լրագրողների հետ զրույցում Վրաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Թբիլիսիի ու Բելգրադի հարաբերությունները կխորանան տարբեր ոլորտներում, հիմնականում՝ առևտրատնտեսական հարաբերություններում, ինչպես նաև մշակույթի, սպորտի և կրթության ոլորտներում։

Նշվում է, որ Վրաստանի ու Սերբիայի նախագահները քննարկել են տարբեր, այդ թվում՝ տնտեսության, քաղաքական և այլ ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում