Հայաստան

Դրամական խրախուսում կստանան բարձր նվաճում ունեցող մարզիկները, նրանց մարզիչներն ու բժիշկները

2 րոպեի ընթերցում

Դրամական խրախուսում կստանան բարձր նվաճում ունեցող մարզիկները, նրանց մարզիչներն ու բժիշկները

Սպորտի ասպարեզում միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական խրախուսում տրամադրելու նպատակով ՀՀ պետական բյուջեից կատարվել է 252, 5 մլն դրամի լրացուցիչ հատկացում. որոշումն ընդունվել է գործադիրի վերջին նիստում:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջոցները հատկացվել են Կառավարության պահուստային ֆոնդից, որի արդյունքում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների խրախուսման ընդհանուր ֆոնդը 2025 թվականին կկազմի 713,7 մլն դրամ:

Ըստ այդմ՝ ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար դրամական խրախուսում կտրվի Օլիմպիական, Պարալիմպիկ, Սուրդլիմպիկ խաղերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև Օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող մարզիկները), Եվրոպական խաղերում, Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, Համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին:

Խրախուսում կստանան նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և բժիշկները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում