Աշխարհ

Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել ռուսական գազից փուլային տարբերակով հրաժարվելու ծրագրին

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել ռուսական գազից փուլային տարբերակով հրաժարվելու ծրագրին

Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2027 թվականի ավարտը ռուսական գազի ներկրումից փուլային տարբերակով հրաժարվելու ԵՄ ծրագրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Օրենսդիրներից նախագծին կողմ է քվեարկել 500-ը, 120 հոգի դեմ է եղել, 32-ը՝ ձեռնպահ։ Ռուսական գազից հրաժարվելու վերջնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ նախարարները, այդ քննարկումը նախատեսված է 2026 թվականի սկզբին։ 

Եթե ծրագիրը վերջնականապես հաստատվի, ԵՄ-ն ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումից կհրաժարվի մինչև 2026 թվականի ավարտը, իսկ խողովակաշարային գազից՝ մինչև 2027 թվականի հոկտեմբեր ամիսը։ 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում