Տնտեսություն

Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ-ում մրցակցության խթանմանը․ Ֆինանսների նախարարը հանդիպել է ծրագրի թիմին

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ-ում մրցակցության խթանմանը․ Ֆինանսների նախարարը հանդիպել է ծրագրի թիմին

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում Համաշխարհային բանկի «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի նախապատրաստական առաքելության թիմի և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

«Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի համար նախատեսվող նոր DPO ծրագրի մշակման շրջանակում նախանշված բարեփոխումները, առաջնահերթությունները, ակնկալվող արդյունքները և իրականացման հիմնական քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։

Նոր ծրագիրը միտված է լինելու մրցակցության խթանմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական աճի ապահովմանը և աշխատատեղերի ստեղծմանն ուղղված բարեփոխումների աջակցության իրականացմանը։

Նախարար Հովհաննիսյանն այս համատեքստում կարևորել է խորքային և համապարփակ ուսումնասիրությունների իրականացումը, այդ թվում՝ մրցակցության խթանման ուղղություններով՝ դրանց արդյունքները ՀՀ Կառավարություն ներկայացնելու և ծրագրի հետագա մշակումն ու արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում