ՀՀ-ն ԵՄ-ից աջակցություն է խնդրել ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար
1 րոպեի ընթերցում

Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։
«Հայաստանում ընտրություններ են սպասվում, և ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար այնպիսի օգնություն են խնդրել, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային»,- ասել է Կալասը։
Դեկտեմբերի 2-ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրոպական միությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման համար: Բարձր հանձնակատարը նշել էր՝ Հայաստանը նաև տեղեկատվական դաշտում մարտահրավերներ ունի, սակայն այդ հարցում ևս ունի Եվրամիության աջակցությունը: