Հայաստան

Ուժեղ քամու հետևանքով որոշ բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ-ն աշխատում է էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ուժեղ քամու հետևանքով որոշ բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ-ն աշխատում է էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ

Եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ 

«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ», - ասվում է ՀԷՑ հաղորդագրության մեջ։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում