Հայաստան

Նիկոլ Փաշինյանն Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի պատարագի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի պատարագի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Կիրակի օրը, դեկտեմբերի 14-ին, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,-գրել է Փաշինյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում կիրակի օրերին պատարագների է մասնակցում Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսով սկսում է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման մեկնարկը։  

Օրերս Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրել էր Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը։ Համաձայն այդ ճանապարհային քարտեզի՝ առաջին քայլը պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը, որից հետո պետք է տեղի ունենա կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ Հաջորդ քայլը, ըստ ՀՀ վարչապետի, պետք է լինի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունումը։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում