Հայաստան

Երևանում խցանումների խնդիրը լուծելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

1 րոպեի ընթերցում

Երևանում խցանումների խնդիրը լուծելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ 

Նշվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը կատարված աշխատանքի վերաբերյալ պետք է 15-օրյա պարբերականությամբ զեկույցներ ներկայացնի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամյսա պարբերականությամբ էլ իրականացնի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում։ 

Սահմանվել է, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: 

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է, իսկ խմբի կազմում ընդգրկվել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնյաներ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ էր համարել Երևանում առկա խցանումները՝ շեշտելով, որ այդ հարցը պետք է լուծում ստանա։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում