ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրենի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միքաիլ Դիամեսիսի հետ:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները:
Կողմերն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով:
Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովի կարևորությունը և այս համատեքստում հետագա փոխգործակցության հնարավորությունները: