Իրան

Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

1 րոպեի ընթերցում

Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ընդգծելով, որ այցի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը։

Նշվում է, որ Մասուդ Փեզեշքիանին ուղեկցում են Իրանի արտաքին գործերի, գյուղատնտեսության, արդարադատության, մշակույթի և իսլամական առաջնորդության, ինչպես նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարները։ 

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպելու է Ղազախստանի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ՝ քննարկելու առևտրի, տնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի, ինչպես նաև մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։ 

Նշվում է, որ կողմերի միջև նախատեսված է նաև համագործակցության մի շարք ուղղությունները խթանելուն միտված տարբեր համաձայնագրերի ստորագրում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում