Հայաստան

Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասման հետևանքով Սյունիքի մի շարք բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է

1 րոպեի ընթերցում

Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասման հետևանքով Սյունիքի մի շարք բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարն, ինչի հետևանքով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ 

«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500), ինչի պատճառով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։ 

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- տեղեկացնում են ընկերությունից՝ նշելով, որ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետն է դեկտեմբերի 10-ը ժամը 19։00-ն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում