Հայաստան

Պետք է թույլ չտանք, որ որևէ մեկը հարգանքի տուրքի օրը վերածի սադրանքի կամ արկածախնդրության օրվա. Նազելի Բաղդասարյան

1 րոպեի ընթերցում

Պետք է թույլ չտանք, որ որևէ մեկը հարգանքի տուրքի օրը վերածի սադրանքի կամ արկածախնդրության օրվա. Նազելի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ պետք է թույլ չտալ, որպեսզի Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը՝ դեկտեմբերի 7-ին, որևը մեկը վերածի արկածախնդրության կամ սադրանքի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է։ Ցավը, հիշատակը և սգացող մարդկանց վիշտը որևէ նպատակով օգտագործելը անթույլատրելի է։ 

Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, մենք պիտի կանգնենք կողք կողքի՝ հիշելու, խնկարկելու, խոնարհվելու և ուժ տալու միմյանց։ Եվ ուրեմն, մենք պետք է թույլ չտանք, որ հարգանքի տուրքի օրը որևէ մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհիկ, այն վերածի արկածախնդրության կամ սադրանքի։ 
Հիշատակի սրբության անարգման ցանկացած փորձ ոտնահարում է մեր հասարակության արժանապատվությունը, և նման վարքագիծը մեզանում տեղ չունի։

Հարգե՛ք քաղաքիս չսպիացող վերքը»,- գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պառրաստվում է պատարագի մասնակցել Գյումրիի Յոթ վերք եկեղեցում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում