Հայաստան

ՆԳՆ-ն 2026 թվականից կիրականացնի ազգային սեյսմիկ ցանցի լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ընդգրկվել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կազմակերպության հարթակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով դրա ռազմավարական և գիտական առավելությունները։ 

«Սա ապահովում է մի շարք ռազմավարական և գիտական առավելություններ։ Սա միջազգային կարևոր գնահատական է Հայաստանի ջանքերի մասին։ Զուգահեռաբար նաև կանխատեսելի գնահատական է մեզ համար, քանի որ Գառնիի սեյսմիկ կայանը տարածաշրջանի միակ միջազգային կայանն է։ Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում՝ երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգի ապահովումն է»,-վստահեցնում է նախարարն ու հավելում՝ 2026 թվականից իրականացնելու են ամբողջ  դիտացանցի լայնամասշտաբ  արդիականացման աշխատանքներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում