Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ես կարող եմ ասել, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է, նրանք ցանկանում են խաղաղություն, նրանք աջակցում են խաղաղության գործընթացին, խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը։ Մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Գրիգորյանը։

«Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանն Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ կառավարությունների կայացրած որոշումներին զուգահեռ, կարևոր է նաև հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։ 

«Քաղաքացիական հասարակությունը ևս ներգրավված է այս գործընթացում։ Վերջերս Բաքվից քաղհասարակության ներկայացուցիչներ են այցելել Երևան, նույն ժամանակահատվածում Երևանի քաղհասարակության ներկայացուցիչներն այցելել են Բաքու։ Մենք հույս ունենք, որ կշարունակենք այս գործողությունները՝ վստահություն ստեղծելով հասարակությունների մակարդակում»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում