BRICS-ն այլընտրանքային հարթակ է արագ զարգացող երկրների համար․Ալեքսանդր Կորոլյով

5 րոպեի ընթերցում

Ներկայումս աշխարհի շատ երկրների առջև ծառացել է միջազգային կարևոր կազմակերպություններում հավուր պատշաճի ներկայացված լինելու հանգամանքը, հետևաբար նրանք ցանկանում են, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա ազդեցիկ հարթակներում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» երևանյան միջազգային գիտաժողովում հայտնեց Ռուսաստանի Դաշնության Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Կորոլյովը։ 

«Բազմաթիվ երկների հավակնոտ նկրտումներն օրեցօր աճում են, ավելանում է նրանց ներուժը, սակայն այդ ամենը չի գեներացվում կոնկրետ մասնակցությամբ այս կամ այն աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական գործընթացում, չի մեծացնում այդ պետությունների սուբյեկտայնությունը միջազգային արենայում, հետևաբար BRICS-ը հենց այլընտրանքային այն կենտրոնն է, որը թույլ կտա այդ երկրներին համախմբվել և ներկայացնել իրենց օրակարգը գլոբալ զարգացումների առնչությամբ, ինչպիսիք են համապարփակ անվտանգությունը, կլիմայական փոփոխությունները, միջպետական ֆինանսական գործառնությունները»,- ասաց Կորոլյովը։ 

Ռուս գիտնականի կարծիքով՝ BRICS-ը թեև միասնության յուրատեսակ ձևաչափ է, սակայն դեռ վաղ է նրանից ակնկալել օգտակար գործողության այնպիսի գործակից, որն ունեն արդեն կայացած միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը,  Համաշխարհային բանկը, Արտարժույթի միջազգային հիմնադրամը։ 

«Չնայած այդ հանգամանքին՝ նշված կազմակերպությունն օրեցօր ամրանում է։ Հարցն այն է, թե որ երկիրը կստանձնի առաջատարի դերն ու հանդես կգա նախաձեռնողականությամբ։ BRICS-ի ընդլայնումից հետո առաջացել է նաև այն խնդիրը, թե ինչպես պետք է նոր անդամներն ինտեգրվեն կառույցին զուտ ինստիտուցիոնալ առումով։ Դեռ կպահանջվեն տարիներ, որպեսզի կոնկրետ շոշափելի լինեն լիարժեք համագործակցության արդյունքները։ Կան երկրներ, որոնց համար այսօր առավել ակտուալ է դարձել ապադոլարացման խնդիրը։ Օրինակ BRICS-ի նոր անդամի՝ Իրանի համար այն ունի կենսական նշանակություն, մինչդեռ հիմնադիր անդամների՝ Բրազիլիայի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի համար այդ հարցն ունի թերևս երկրորդական նշանակություն»,- նշեց Կորոլյովը։ 

Նրա դիտարկմամբ՝ այստեղ, սակայն, առաջին պլան է մղվում այն խնդիրը, թե ինչպես պետք է երկրներն իրականացնեն արտարժույթով փոխառնությունները, առավել ևս, որ օրինակ Ինդոնեզիայի տնտեսությունն 90 տոկոսով կախված է ամերիկյան դոլարից։ 

«Այսօր BRICS-ի օրակարգում առաջնային դերակատարություն ունի ցորենի բորսայի ստեղծումը, որովհետև պարենային անվտանգության հարցերը կազմակերպության երկրների, հատկապես նոր անդամների համար ունեն մեծ նշանակություն, քանի որ նրանք մեծապես կախված են հացահատիկի ներկրումներից։ ՌԴ-ն, Իրանն ու Եգիպտոսը ցորեն արտահանող երկրներից են և հանդիսանում են հիմնական դոնորներ։ Ցորենի բորսայի ստեղծումը BRICS-ի ներսում անպայման կունենա երկարաժամկետ հեռանկար։ Այն նույնպես պետք է վերածվի ինստիտուցիոնալ գործիքի։ Հավանաբար որոշ հարցերում դժվար կլինի ներդաշնակություն ապահովել կազմակերպության անդամ 10 երկրների միջև, ուստի չի բացառվում փոքր կոալիցիաների ստեղծումը, ինչպես օրինակ՝ ՌԴ-Չինաստան-Հնդկաստան կամ ՌԴ-Իրան»,- պարզաբանեց Կորոլյովը։ 

Ռուս գիտնականի դիտարկմամբ՝ Հայաստանը կարող է համագործակցություն զարգացնել BRICS-ի երկրների հետ նախևառաջ թվայնացման ոլորտում, առավել ևս, որ նման գործընթաց տեղի է ունենում ՀՀ պետական սեկտորում և ԵԱՏՄ-ում։ 

«Լոգիստիկ հարցերը նույնպես արդիական են՝ հաշվի առնելով Հայաստանի բացառիկ աշխարհագրական դիրքը։ Իրանի հետ նրա հարևանությունն, անշուշտ, դրական գործոն է, քանի որ ԻԻՀ-ն հանդիսանում է BRICS-ի, Շանհայան կազմակերպության անդամ և կարող է Հայաստանի համար լինել կարևոր հարթակ՝ միջազգային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու առումով»,- եզրափակեց Կորոլյովը։  

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում