ՄՍՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մասնակցում էին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 24-րդ համաշխարհային համաժողովին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման, ուսումնասիրությունների իրականացման, ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերում: 

ՄՍՇՊՀ-ն Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ համագործակցում է Մրցակցության միջազգային ցանցին  (ICN) անդամակցության շրջանակներում։ Երկու մարմինների միջև համագործակցությունը նոր թափ է ստացել Եգիպտոսի մրցակցային մարմնի կողմից «Մրցակցության շահերի պաշտպանություն» աշխատանքային խմբի նախագահությունը ստանձնելուց հետո, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի մրցակցային մարմինը։ 

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները