Չինաստան

Հոնկոնգում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 159-ի

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 159-ի

Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի հրդեհի զոհերի թիվը դեկտեմբերի 3-ին հասել է 159-ի: 31 մարդ դեռևս անհետ կորած է․ նրանց թվում են Ինդոնեզիայից և Ֆիլիպիններից աշխատակիցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերված 159 դիակներից 140-ը նույնականացվել է․ նրանց թվում կա նորածին երեխա։

Հրդեհի պատճառների հետաքննության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է 21 կասկածյալի՝ չկանխամտածված սպանության մեղադրանքով։ Միևնույն ժամանակ Հոնկոնգի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը հետաքննում է հնարավոր կաշառակերության վարկածը։

Հոնկոնգի ղեկավար Ջոն Լին դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ դատավորի գլխավորած հանձնաժողովը կհետաքննի հրդեհի պատճառը և կստուգի շենքերի վերանորոգման վերահսկողության իրականացումը։

Թայ Պո շրջանի Վան Ֆուկ Քորթ թաղամասի 32-հարկանի ութ շենքերից բաղկացած բնակելի համալիրի յոթ շենքերում հրդեհը սկսվել և արագ տարածվել է նոյեմբերի 26-ի կեսօրին։  Բնակելի թաղամասում կար 2000 բնակարան, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում