Միացյալ Նահանգներ

Թրամփի կողմից թմրավաճառների դեմ պայքարի զոհի ընտանիքն առաջին ​​հայցն է հարուցել ԱՄՆ-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Թրամփի կողմից թմրավաճառների դեմ պայքարի զոհի ընտանիքն առաջին ​​հայցն է հարուցել ԱՄՆ-ի դեմ

Կոլումբիացի Ալեխանդրո Կարանսայի ընտանիքը, որը սեպտեմբերի 15-ին միջազգային ջրերում սպանվել է ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով, առաջին պաշտոնական գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։

Գանգատի համաձայն՝ Կարանսան ձկնորս էր և գտնվել է իր նավակում, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել դրան՝ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով։ Գանգատում այդ գործողությունները որակվում են արտադատարանական մահապատիժ, որը խախտում է մարդու իրավունքները։ Կարանսայի հարազատների փաստաբան Դեն Կովալիկը հայտնել է, որ ընտանիքը պահանջում է փոխհատուցում, ինչպես նաև նման սպանությունների դադարեցում։ 

Ինչպես նշում է CNN-ը, սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն առնվազն 22 հարված է հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում նավակների՝ թմրավաճառների դեմ պայքարի պատրվակով, զոհվել է առնվազն 83 մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում