ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորքերի վրա տեղի ունեցած հարձակումից հետո ԱՄՆ վարչակազմը քննարկում է ընդլայնելու երկրների ցանկը, որոնց համար ներգաղթի արգելք կսահմանվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CBS News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների։

Ըստ աղբյուրի՝ քննարկվում է ԱՄՆ ներգաղթի արգելքի ունեցող երկրների ցանկը 19-ից մոտ 30-ի հասցնելը, այդուհանդերձ, որոշումը գտնվում է վաղ փուլում, և ցանկը կարող է փոփոխվել։

Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը նոր միջոցառումների քննարկումը կապում է Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակման հետ, որը ենթադրաբար իրականացրել է աֆղան քաղաքացի, ով երկիր է մուտք գործել 2021 թվականի սեպտեմբերին և ապաստան ստացել ընթացիկ տարվա ապրիլին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները արդեն կասեցրել են Աֆղանստանի քաղաքացիների համար վիզայի և ներգաղթի դիմումները, սառեցրել ապաստանի բոլոր գործընթացները և սկսել են վերանայել «կանաչ քարտեր»-ը գործող արգելքի ներքո գտնվող 19 երկրների քաղաքացիների համար։

Հայերեն English Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն