Վրաստանի խորհրդարանի խոսնակը BBC-ի հոդվածը որակել է հիբրիդային պատերազմ Թբիլիսիի դեմ

3 րոպեի ընթերցում

BBC մեդիակորպորացիայի կողմից հրապարակված հոդվածը Վրաստանի դեմ կիրառվող հիբրիդային պատերազմի մարտավարություն է, լրագրողներին հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը քրեական հետաքննություն է սկսել BBC-ի հրապարակման կապակցությամբ, որը վերաբերում 2024 թվականին Թբիլիսիում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական նյութի ենթադրյալ կիրառմանը։

Վրաստան

Վրաստանում կստուգեն բողոքի ցույցերի ժամանակ ուժային կառույցների կողմից քիմիական նյութեր օգտագործելու մասին տեղեկատվությունը

«Դա ցույց տվեց, որ Վրաստանի դեմ օգտագործվում է հիբրիդային պատերազմի մարտավարություն, և հենց այդ սյուժեն և դրա հիման վրա մոգոնված հերյուրանքը ծառայում են հենց այդ նպատակին։ Դա հենց հիբրիդային պատերազմի մարտավարությունն է, այս դեպքում BBC-ի սյուժեն օգտագործվել է որպես զենք, թեև  պատվիրատուները և նրանց նպատակները շատ պարզորոշ բացահայտվել են արձագանքներով և դրա շուրջ տիրող իրավիճակով, որը մենք տեսանք այդ սյուժեից հետո», - հայտարարել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ բուն հոդվածից ավելի կարևոր է այն հանգամանքը, ինչը պարզվեց դրա հրապարակումից հետո, մասնավորապես, այն սխեման, թե ինչպես է կազմակերպված կերպով տարածվում կեղծ պատմությունը։

Նրա խոսքով՝ գործընթացն, ընդհանուր առմամբ, նույնիսկ օգտակար է, քանի որ, վերջին հաշվով, բացահայտվում են բոլորը՝ թե՛ գործակալը, թե՛ նա, ով նրան առաջադրանքներ է տալիս:

Ավելի վաղ BBC-ն հրապարակում էր արել, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ճնշելու համար, ենթադրաբար, օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ կամ կամիտ: Լրատվամիջոցը հղում էր անում 2024 թ. նոյեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիային մասնակցած ցուցարարներից մեկին՝ Կոնստանտին Չախունաշվիլուն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ BBC-ի դեմ դատական ​​հայցեր են ներկայացվելու միջազգային դատարաններ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր թիմը ժամանակին BBC-ին մանրամասն պատասխան էր տվել ցուցարարների դեմ ենթադրաբար քիմիական նյութեր օգտագործելու մասին հարցման առնչությամբ, սակայն այն ամբողջությամբ անտեսվել է։ 

Վրաստան

Թբիլիսին մանրամասն պատասխանել է քիմիական նյութեր օգտագործելու մասին BBC-ի հարցմանը, սակայն դա անտեսվել է. Կոբախիձե

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ