Եվրոպա

ԵՄ-ն Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում «հիբրիդային գրոհների» պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում «հիբրիդային գրոհների» պատճառով

Եվրամիությունը լրացուցիչ սահմանափակող միջոցներ է պատրաստում Բելառուսի դեմ «հիբրիդային գրոհների» առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հեռախոսազրույցից հետո։ 

«Մենք նոր միջոցներ ենք պատրաստում պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում», - գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում։

Նա նշել է, որ իրադրությունը Բելառուսի հետ սահմանին վատթարանում է «Լիտվայի օդային տարածք մաքսանենգ ապրանքներով փուչիկների ներխուժման դեպքերի աճի ֆոնին»։ 

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Բելառուսի կողմից նման «հիբրիդային գրոհները միանգամայն անթույլատրելի են»։

Նոյեմբերի 30-ին Վիլնյուսի օդանավակայանի օդային տարածքում ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել՝ օդանավակայանի ուղղությամբ շարժվող փուչիկների (օդերևութաբանական զոնդերի) մասին հաղորդագրությունների պատճառով։ 

Հոկտեմբերի 29-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել Բելառուսի հետ սահմանը մինչև նոյեմբերի 30-ը՝ օդային մաքսանենգության հետ կապված միջադեպերի պատճառով, որոնք բազմիցս հանգեցրել էին Վիլնյուսի օդանավակայանի երկնքի փակման։

Լույս նոյեմբերի 20-ի գիշերը Լիտվան վաղաժամկետ վերսկսել էր Բելառուսի հետ սահմանին տրանսպորտի անցումը, քանի որ երկրի իշխանություններն արձանագրել էին օդով մաքսանենգ ապրանքների տեղափոխման ծավալների զգալի կրճատում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում