Արտաքին քաղաքականություն

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում առաջիկայում բացվելու է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում առաջիկայում բացվելու է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Մալդոնադո նահանգ և հանդիպել նահանգապետ Միգել Աբեժայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։

Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: 

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են, որ առաջիկայում Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվելու է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը:

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում