ՀՀ նախագահն ու Ռումինիայի դեսպանը քննարկել են երկկողմ փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ նախագահը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան, ինչպես նաև Ռումինիայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առիթով՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության առաջմղման նպատակով նախաձեռնությունների և քայլերի ակտիվացման հարցեր։ 

Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զգալի ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, քաղաքացիական ավիացիայի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Եվրամիության հարթակում համագործակցության խորացման կարևորությունը։ 

Հատուկ ընդգծվել է Երևան-Բուխարեստ ուղիղ թռիչքների նշանակությունը, որոնք նպաստում են Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական, զբոսաշրջային և մարդկային կապերի ամրապնդմանը։ 

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք երկու կարևոր միջազգային միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի COP-17 համաժողովին, ընդգծելով դրանց հաջող կազմակերպման ու արդյունավետության ապահովման համար գործընկեր երկրների աջակցությունն ու ներգրավվածությունը»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։ 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ գործընթացների շուրջ՝ կարևորելով առկա մարտահրավերների հաղթահարումը խաղաղ բանակցությունների և ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման միջոցով։

 

 

 

 

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն