Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում